Ադրբեջանի դատախազությունը քր.գործ է հարուցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ
21/02/2022 13:53

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել ՀՀ երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ և վերջիններիս հանդեպ հայտարարել հետախուզում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Սա էլ էինք կանխատեսել դեռ 2020 թ. նոյեմբերին։
«Հիշեցնեմ, որ Արցախն ազատագրած հայ երկու քաղաքական գործիչների դեմ քրեական գործ են հարուցել նաև ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները։
Ուստի չեմ զարմանա, որ այս հարցում պաշտոնական Երևանից լինի հետևողական աջակցություն Ադրբեջանին։
Ցավալին այն է, որ Հայաստանում գործող ցանկացած հայ քաղաքական և հասարակական գործիչ, ով հայաստանամետ օրակարգով է առաջ շարժվում, շուտով կարող է հետապնդվել Ադրբեջանի կողմից Երևանի լուռ հայացքի ներքո»-գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում