Պուտինը կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը
21/02/2022 22:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հայտնել է, որ կստորագրի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման մասին հրամանագիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահն անցկացրել էր ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցը։
Մինչ այդ, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Վլադիմիր Պուտինին, խնդրանքով՝ ճանաչել երկու հանրապետությունների անկախությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում