Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Հանրապետության տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Մայրաքաղաքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում