Եվրոպան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը որակել է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում

Եվրոպան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը որակել է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրանք նշել են, որ Եվրամիությունը ընդհանուր պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում