Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը․ ԱԳ նախարար

Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նա;արար Դմիտրի Կուլեբանը։

«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը: Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում