ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների
22/02/2022 22:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Բորելը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկված չէ պատժամիջոցների ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում