ԱՄՆ-ն մտահոգված է ռուսական հրթիռների հզորությամբ

ԱՄՆ-ն մտահոգված է ռուսական հրթիռների հզորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: ՌԴ զինված ուժերի մարտունակությունը անհանգստություն է պատճառում ԱՄՆ-ին, որոնք այդ պատճառով չեն համարձակվում Ռուսաստանի հետ մտնել ռազմական ուղիղ բախման մեջ։ Ամերիկացիները մտահոգված են ռուսական հրթիռների հզորությամբ։ Այս մասին գրում է չինական Baijiahao պորտալը։

Հոդվածագրի կարծիքով, ԱՄՆ-ին հատկապես անհանգստացնում է ռուսական Р-36М2 բալիստիկ հրթիռը, որն ունակ է հաղթահարել մինչև 16 հազար կիլոմետր տարածություն։

«Այս հրթիռը կշռում է 210 տոննայից ավելի և տիրապետում է սարսափելի մահաբերության։ Հասնելով նպատակակետին, նա կարող է մի ակնթարթում քաղաքը հավասարեցնել գետնին»,-նշել ե հեղինակը։

Բացի այդ, ռուսական բանակի սպառազինությունում կան մոտիկ տարածության բալիստիկ հրթիռներ, ներկայացնելով ոչ պակաս վտանգ։ Օրինակ, «Тор» զենիթահրթիռային համակարգերը, որոնք կարող են օգտագործվել նաև այլ հրթիռներ որսալու համար։

Նշվում է, որ հրթիռների արձակման համար մեծ պահանջներ պետք չեն, և արձակումը կարելի է իրականացնել ցանկացած պայմաններում։ Ըստ հեղինակի, դրանում է հենց ռուսական հրթիռների ողջ «սարսափը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում