Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
24/02/2022 10:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում», – ասվում է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում