Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից
24/02/2022 15:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից», – նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնից ազատվել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում