Օբաման դեռ չի կողմնորոշվում սիրիական սցենարի հարցում
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռեւս չի որոշել, թե ինչպիսին պետք է լինի Միացյալ Նահանգների հակազդումը Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառմանը: «Մենք ուսումնասիրում ենք հնարավոր պատասխանը»,- օգոստոսի 26-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին: Նրա խոսքով՝ այդ թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում ինչպես ԱՄՆ-ի վարչակազմի ներսում, այնպես էլ Կոնգրեսի անդամների հետ: «Այդ քննարկումները կշաարունակվեն»,- ասել է Քառնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ավելի վաղ այն մասին, որ Վաշինգտոնը գործողությունների զանազան տարբերակներ է դիտարկում Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառաայությունները շարունակում են վերլուծել Դամասկոսի արվարձանում թունավոր նյութերի օգտագործմանը վերաբերող տեղեկատվությունը, որտեղ զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:
«Դա միջազգային նորմերի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Քառնին, հավելելով, որ այդօրինակ գործողություններին հարկավոր է «վերաբերվել շատ լուրջ», եւ դրանք չպետք է անպատասխան մնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում