Բրիտանիան պատրաստակամություն է հայտնել ապաստան տալ Զելենսկուն, իսկ ԱՄՆ-ն հորդորել է մեկնել Լվով
24/02/2022 23:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է РБК-ը։
«Իհարկե, մենք աջակցություն կցուցաբերենք մեր հնարավորության չափով»,- ասել է նա։
Իր հերթին, ԱՄՆ-ն կոչ է արել Զելենսկուն իր անվտանգության համար մեկնել Լվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում