Ուկրաինան միայնակ է մնացել պետության պաշտպանության հարցում․ Զելենսկի

Ուկրաինան միայնակ է մնացել պետության պաշտպանության հարցում․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: «Ուկրաինան միայնակ է մնացել պետության պաշտպանության հարցում։ Աշխարհի առաջնորդներից ոչ ոք պատրաստ չէ երաշխավորել մեր մուտքը ՆԱՏՕ և զորքեր ուղարկել Ուկրաինա»,-նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում