Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգել է Պուտինին
25/02/2022 11:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամլո ծառայությանը։
«Հիմնական խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Շատ կարևոր է պահպանել մշտական կապը նախագահ Պուտինի հետ», – ասել է Մակրոնը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում