ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի 118 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ
25/02/2022 12:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Ռուսաստանի օդադեսանտային ուժերը երեկ լիարժեք վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտապանության նախարարությունից։
Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 С-300 և զենիթահրթիռային համակարգեր և 36 ռադիոլոկացիոն կայան։
Խոցվել է 5 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 18 տանկ և մարտական այլ զրահամեքենա, 7 բազմակի արձակման հրթիռային համակարգ և 5 մարտական նավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում