Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը նորից կմայրանա

Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը նորից կմայրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը դարձյալ կմայրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բժշկուհի Հասմիկ Ղազինյանը։

«Զոհված Հերոսի Մայր… 20 տարի ընդմիջումով նորից կմայրանա։ Աստծո օրհնությամբ։ Անհնար է չխոնարհվել թե՛ Հերոսի հիշատակի, թե՛ Հերոսի Հերոս Մոր առջև։ Շնորհակալ եմ, որ այդքան ուժեղ եք»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում