Չեչնիայից շուրջ 70 հազար ուժայիններ պատրաստ են ինքնակամ մեկնել Ուկրաինա

Չեչնիայից շուրջ 70 հազար ուժայիններ պատրաստ են ինքնակամ մեկնել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Չեչնիայից շուրջ 70 հազար ուժային պատրաստ են կամավոր մեկնել Ուկրաինա, բայց առայժմ տեղափոխման մասին որևէ որոշում կայացված չէ։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նորից հավաքվել ենք ցույց տալու, որ լիովին պաշտպանում ենք Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը և ձեզ չենք հիասթափեցնի, ցանկացած հրաման կկատարենք, պատրաստվել ենք, պատրաստ ենք և միշտ պատրաստ ենք լինելու։ Մոտ 12 հազար մարդ է հավաքվել Գրոզնիում, իսկ ցուցակով արդեն ունենք 70 հազար մարդ, որոնք պատրաստ են կամավոր պայքարել մեր պետության համար»,- ասել է նա։

«Մենք դեռ ոչ մեկին չենք տեղափոխում, մեր աշխատակիցները Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները կատարում են իրենց օբյեկտներում»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում