Չինաստանը հարգանքով է վերաբերվում ՌԴ գործողություններին Ուկրաինայում. Սի Ցզինպին

Չինաստանը հարգանքով է վերաբերվում ՌԴ գործողություններին Ուկրաինայում. Սի Ցզինպին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Չինաստանը հարգանքով է վերաբերվում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության գործողություններին Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։

«Պուտինը և Ցզինպինը վերահաստատել էլ փոխադարձ պատրաստակամությունը՝ աջակցել միմյանց ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում», – նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում