Կիևը շրջապատված է, անհնար է տարհանել խաղաղ բնակիչներին․ Կլիչկո

Կիևը շրջապատված է, անհնար է տարհանել խաղաղ բնակիչներին․ Կլիչկո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, Times․am: «Կիևի բոլոր ճանապարհները փակված են, մենք չենք կարող տարհանել խաղաղ բնակիչներին։ Հենց հիմա մենք շրջապատված ենք», -այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրասվում Կիևից տարհանել խաղաղ բնակիչներին, երբ քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։

Նրա փոխանցմամբ, Կիևում այս պահի դրությամբ զոհվել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում մեկ երեխա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում