ՈւԵՖԱ-ն վաղը բավականին խիստ վճիռ կկայացնի ռուսական ֆուտբոլի համար
27/02/2022 23:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, Times․am: Երկուշաբթի օրը ՈւԵՖԱ-ն բավականին խիստ միջոցներ է կիրառելու ռուսական ֆուտբոլի համար։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է լեհական Meczyki լրատվականը, որոշում է կայացվելու՝ ռուսական բոլոր ակումբներին և երկրի ազգային հավաքականը հանել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։
Ըստ աղբյուրի՝ որոշմանն իր հավանությունն է տվել նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։ Ռուսական ակումբներից եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մնացել է միայն Մոսկվայի «Սպարտակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում