Իրանը ողջունել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
28/02/2022 13:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Թեհրանը ողջունում Է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հուսով Է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա լավ նորություն Է, բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. դա այն Է, ինչի կոչ Էինք անում մենք հենց առաջին օրվանից,- ասել Է նա:- Քաղաքական երկխոսությունը միջոց Է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում