Մեղրիում թմրանյութը նետել են սահմանից այն կողմ
28/02/2022 14:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին փետրվարի 25-ին։ Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրին «Պաջերո» մակնիշի մի մեքենա. հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվեցին փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ` մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկված վարորդը խոստովանել է, որ ծխախոտն ու թմրանյութն իրենն են, այն իրանական կողմից սահմանի այս կողմն էր նետել իր ծանոթը:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում