Մեզ համար ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է

Մեզ համար ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Մեզ համար ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Ինչպես փոխանցում է Yerkir.am-ը, այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

«Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։

Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ»,-նշեց Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում