Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին
28/02/2022 22:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։
«Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նաև Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Ա․ Պետրոսյանին +48796225555 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում