Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
01/03/2022 12:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում