Ուկրաինան կարող է հրթիռային հարված հասցնել Բելառուսին

Ուկրաինան կարող է հրթիռային հարված հասցնել Բելառուսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, Times․am: Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին: Ինչպես փոխանցում է «Украина-24»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Մեր զորքերը զբաղված են Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի ու ռեսուրսների ոչնչացմամբ: Եթե գերագույն գլխավոր հրամանատարը որոշում ընդունի հրթիռային հարված հասցնել Բելառուսին, ապա այդ որոշումն անմիջապես կընդունվի»,- նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում