Ուզում եմ հավատալ, որ պատերազմը երկար չի տևի․ Զելենսկի

Ուզում եմ հավատալ, որ պատերազմը երկար չի տևի․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հատնել, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում երկար չեն տևի։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։

«Ես ուզում եմ հավատալ, որ պատերազմը երկար չի տևի»,-ասել է նա։

Կրակի դադարեցման ուղղությամբ բովանդակային բանակցություններ կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը դադարի հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին, հայտարարել է Զելենսկին, նշելով, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների առաջին փուլը չի հանգեցրել դրական առաջընթացի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում