Գիշերը Ուկրաինայում՝ հարձակում Մարիուպոլի վրա և հարվածներ Խարկովին

Գիշերը Ուկրաինայում՝ հարձակում Մարիուպոլի վրա և հարվածներ Խարկովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: Ռուսական զորքերն այս գիշեր սկսել են Մարիուպոլի գրոհը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի հարավ-արևելքում նրանց հաջողվել է միանալ Դոնեցկի Հանրապետության զորքերին և շրջափակման մեջ առնել քաղաքը։

Հարվածներ են հասցվել նաև Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈՒ Օդուժի ազգային համալսարանի և տանկային զորքերի Ռազմական ինստիտուտի տարածքներին։ Բացի այդ, ուկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը դեսանտ է իջեցրել Խարկովում։

Խերսունում շարունակվում են քաղաքային մարտերը։ Քաղաքապետը տեղեկացրել է որ ՌԴ ԶՈՒ-ն գրավել է նաև քաղաքի երկաթգծի կայարանն ու նավահանգիստը։ Լուսադեմին քաղաքի իշխանությունների հետ տարված բանակցություններից հետո Խերսոնը հանձնվել է ռուսներին։

Ողջ գիշերվա ընթացքում ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել նաև Կիևի անմիջական մերձակայքում գտնվող տարբեր թիրախների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում