Խարկովում ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին

Խարկովում ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: Խարկովում ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին (ՈՒԱԾ)։ Նույն շենքում էր գտնվում նաև Ուկրաինայի ազգային ոստիկանության Խարկովի շրջանի վարչություն։

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ռուսական բանակը դեսանտ է իջեցրել Խարկով։ Այնտեղ հիմա քաղաքային մարտեր են ընթանում։

Քաղաքային մարտեր են ընդանում նաև Սումայում։ Իսկ Մարիուպոլում Դոնեցկի Հանրապետության բանակի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ հումանիտար միջանցք են բացել բնակիչների համար, որպեսզօ վերջիններս լքեն քաղաքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում