Պետք է պատժամիջոցներ կիրառել նաև ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ․ Դրյու Սալիվան
03/03/2022 18:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Դրյու Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոգում առաջարկել է պատժամիջոցներ կիրառել նաև ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ:
«ԵԱՏՄ-ն, որը ազատ առևտրի գոտի է, ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Նրանք կա՛մ պետք է դուրս գան այդ գոտուց, կա՛մ արժանանան նույն պատժամիջոցներին, ինչ Ռուսաստանը։ Հակառակ դեպքում, այդ երկրներով ապրանքները կարող են հասնել Ռուսաստան»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում