Microsoft-ը դադարեցնում է իր աշխատանքները Ռուսաստանում

Microsoft-ը դադարեցնում է իր աշխատանքները Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Microsoft ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը ռուսական շուկայում։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը

«Այսօր մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր բոլոր նոր ապրանքների վաճառքն ու Microsoft-ի ծառայությունները Ռուսաստանում»,-ասել է ամերիկյան ընկերության նախագահ Բրեդ Սմիթը, հավելելով, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։

Նա նշել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ կառավարության հետ և կոորդինացվում նրա կողմից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում