Նիդերլանդներում փորձել են հրկիզել ՌԴ հյուպատոսության շենքը

Նիդերլանդներում փորձել են հրկիզել ՌԴ հյուպատոսության շենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Անհայտ անձինք դյուրավառ խառնուրդով ուսապարկ են նետել Նիդերլանդներում Ռուսաստանի հյուպատոսության տարածք, փորձելով հրկիզել այն։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հյուպատոսության մամուլի կցորդ Իրինա Գրիդինան։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ի գիշերը։ Բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել։

Դեպքից հետո Նիդերլանդների ոստիկանությունը և սակրավորները շրջափակել են հյուպատոսության տարածքը և առգրավել ուսապարկը փորձաքննության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում