Rolls-Royce-ը դադարեցնում է ավտոմեքենաների վաճառքը Ռուսաստանում
04/03/2022 21:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Բրիտանական Rolls-Royce-ը, որը պատկանում է գերմանական BMW AG ավտոկոնցերնին, որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել մեքենաների մատակարարումը Ռուսաստան, կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին փոխանցում է Forbes-ը, հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին։
«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ անորոշ։ Նման պայմաններում մենք դադարեցնում ենք ավտոմեքենաների մատակարարումը ռուսական շուկա։ Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և հնարավոր հետևանքները մեր բիզնեսի վրա»,-նշել են ընկերությունից։
Ավելի վաղ, գերմանական Porsche-ը նունպես հայտարարել էր ռուսական շուկա ավտոմեքենաների ներկրման դադարեցման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում