Կիևը ձգտում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև

Կիևը ձգտում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն ապացուցում են, որ նա ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին շաբաթ օրը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե Զելենսկին այնքան վրդովված է, որ ՆԱՏՕ-ն չպաշտպանեց իրեն, ինչպես նա էր կարծում, ապա նա դեռ հույսը դնում է հակամարտությունը լուծել ՆԱՏՕ-ին ներգրավելով, այլ ոչ թե բանակցությունների միջոցով: Պարզվում է, որ նա չի լսում հայտարարությունները, որոնք հնչում են Վաշինգտոնից, Փարիզից, Բեռլինից և այլ մայրաքաղաքներից, թե ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել այս հակամարտությանը»,- ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում