Ռուսական զորքերը կրկին հրադադար են հաստատել հումանիտար միջանցք բացելու համար

Ռուսական զորքերը կրկին հրադադար են հաստատել հումանիտար միջանցք բացելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: ՌԴ Զինված ուժերը կրկին զինադադար են հայտարարել, որպեսզի բացվեն մարդասիրական միջանցքներ, և դուրս գան խաղաղ բնակիչները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական ԶՈՒ-ն երկուշաբթի՝ ժամը 10.00-ից, հայտարարում է հրադադար՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար։ Դրանք կգործեն Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումում», – ասված է հաղորդագրության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում