Փարիզում հարձակվել են ռուսական ներկայացուցչության վրա

Փարիզում հարձակվել են ռուսական ներկայացուցչության վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Փարիզում հարձակվել են «Ռոսսոտրուդնիչեստվո» գերատեսչության ներկայացուցչության վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը։ Անհայտ անձինք գերատեսչության շենքի վրա են նետել վառելիքով շիշ, որը դիպել է ցանկապատին։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Զախարովան Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել ապահովել Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչությունների անվտանգությունը։

«Ճիշտ այսպիսի հարձակումների էին ենթարկվում Ուկրաինայում ռուսական ներկայացուցչությունները մինչև 2022 թվականը»,-նշել է Զախարովան։

«Պետք չէ տեսք ընդունել, որ նման էքստրեմալ քայլերը «արդար վրդովմունք են», կապված ՌԴ Զինված ուժերի հատուկ գործողությունների հետ», հավելել է դիվանագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում