Ադրբեջանն առաջիկայում կարող է սրել իրադրությունը ՀՀ-ի և Արցախի հետ շփման գծում

Ադրբեջանն առաջիկայում կարող է սրել իրադրությունը ՀՀ-ի և Արցախի հետ շփման գծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Երասխի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների դրդապատճառները հասկանալու համար պետք է վերլուծել իրադարձությունների քաղաքական, ռազմական գործոններն ու տարածաշրջանային իրադրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսօր ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։

Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր մի քանի հայտարարություններ է արել, որով ըստ էության, առաջնագծում ծառայություն իրականացնող անձնակազմերին մղել է կոշտ դիմակայության։

Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում, Ադրբեջանը կարող է սրել իրադրությունը»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում