Ամերիկացի բնապահպաններն առաջարկում են փոթորիկները կոչել քաղաքական գործիչների անուններով
Նմանատիպ
ԱՄՆ-ի 350 Action բնապահպանների խումբը պատրաստել Է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությանն ուղղված հանրագիր՝ փոթորիկներին այն քաղաքական գործիչների անունները տալու խնդրանքով, որոնք քամահրանքով են վերաբերվում կլիմայի փոփոխության հիմնախնդրին:
Մինչեւ 1953 թվականն ԱՄՆ-ի Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնը փոթորիկների եւ արեւադարձային մրրիկների նույնականացման համար օգտագործում Էր աշխարհագրական կոորդինատները: Այնուհետեւ տեղեկատվական թողարկումների պարզեցման համար ընդունվել Է անուններ կիրառելու որոշումը: Նախ օգտագործվում Էին միայն իգական անուններ, 1979 թվականից իգական եւ արական անուններն սկսել են կիրառվել հերթագայությամբ:
Ներկայում փոթորիկների եւ մրրիկների անվանումների ցանկն ստեղծում Է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը: Յուրաքանչյուր 6 տարին մեկ անվանումների ցանկը կրկնվում Է: Ըստ որում այն փոթորիկների անվանումները, որոնց հետեւանքներն առավել ավերիչ են լինում, դադարում են օգտագործել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում