Ռւսաստանի եւ ԱՊՀ-ի ավիաընկերություններն առաջիկա 20 տարում կգնեն 140 մլրդ դոլարի ինքնաթիռներ
Նմանատիպ
Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի ավիաընկերություններն առաջիկա 20 տարում կգնեն 140 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 1017 նոր ինքնաթիռներ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել Է «Boeing-Քաղաքացիական ինքնաթիռների» շուկայավարման գծով տնօրեն Մայք Բառնետը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Կոնցեռնի կանխատեսման համաձայն՝ նոր օդանավերի ձեռքբերումը պայմանավորված կլինի հնացած նեղֆյուզելաժային եւ տարածաշրջանային ինքնաթիռներն վառելիքային ավելի բարձր արդյունավետությամբ նոր սերնդի մոդելներով փոխարինմամբ:
Ավիակոնցեռնի կանխատեսմամբ՝ ավիաընկերություններին կպահանջվի 100 տարածաշրջանային հանրանավ (տարողությունը մինչեւ 90 բազկաթոռ), 860 նեղֆյուզելաժային, 190 լայնֆյուզելաժային եւ 20 մեծ լայնֆյուզելաժային օդանավ (տարողությունն ավելի քան 400 բազկաթոռ):
Բառնետի խոսքով՝ տարածաշրջանում (Ռուսաստան եւ ԱՊՀ) ուղեւորափոխադրումների ծավալը կաճի տարեկան միջին հաշվով 4,5 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում