Եվրոպան Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի

Եվրոպան Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Եվրոպական միության անդամ երկրները պետք է խուսափեն Ուկրաինայում իրավիճակի հետագա էսկալացիայից։ Ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային, բայց միաժամանակ պետք է խուսափենք իրավիճակի հետագա սրացումից»,-նշել է Եմ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ միությունը Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում