«Ազով» ջոկատը բռնազավթել է Մարիուպոլի ծննդատունը․ Լավրով

«Ազով» ջոկատը բռնազավթել է Մարիուպոլի ծննդատունը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Մարիուպոլի ծննդատունը, որի հրետակոծման մասին հայտնել էին մարտի 9-ին, վաղուց բռնազավթված է «Ազով» ջոկատի անդամների կողմից և վերածվել է ծայրահեղականների բազայի։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Մարիուպոլի ծննդատանը վաղուց չկան պացիենտներ ու բուժանձնակազմ և այս ինֆորմացիան Ռուսաստանը փոխանցել է ՄԱԿ-ին դեռևս մի քանի օր առաջ։

«Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում են պաթետիկ գոռոցներ, այսպես ասած, գազանությունների մասին, որոնք պատճառել են ՌԴ զինված ուժերը։ Մենք ՄԱԿ անվտանգության խորհրդին ներկայացրել ենք փաստեր, որ «Ազով» ջոկատը վաղուց է բռնազավթել այդ ծննդատունը և այնտեղից վռնդել ողջ բժշկական անձնակազմին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև շեշտել է, որ արտասահմանյան լրատվամիջոցները մանիպուլացնում են հասարակական կարծիքը, տրամադրելով ոչ ամբողջական ինֆորմացիա ծննդատան վրա հարձակումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում