ԱՄՆ-ն Ուկրաինայում թռչունների վրա փորձարկել է վտանգավոր հիվանդություններ. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն Ուկրաինայում թռչունների վրա փորձարկել է վտանգավոր հիվանդություններ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: ԱՄՆ-ն Ուկրաինայում գործող և իր կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներում թռչունների վրա փորձարկել է այնպիսի վտանգավոր ինֆեկցիաներ, ինչպիսիք են H5N1 գրիպն ու «Նյուքասլի» հիվանդությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

«Տեղեկությունների վերլուծությունը հաստատում է այն, որ Խարկովում գործող կենսաբանական լաբորատորիաներ են ուղարկվել չղջիկների վրա ապրող ավելի քան 140 տոննա ճիճուներ։ Բացի այդ, ամերիկյան մասնագետների անմիջական մասնակցությամբ այդ լաբորատորիաներում չվող թռչունների վրա փորձարկվել են այնպիսի վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են H5N1 գրիպն ու «Նյուքասլի» հիվանդությունը», – ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում