Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Մարտի 10-ին, տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում