Սխալ էր Ուկրաինային խոստանալ, որ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Բորել

Սխալ էր Ուկրաինային խոստանալ, որ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, Times․am: Եվրոպան մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդ սխալներից մեկը Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։ Այս մասին LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը

«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում