Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սարավան-«Զանգեր» հատվածը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի (կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանների, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Լոռու մարզում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի մարզում (բացառությամբ Արարատ քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում (բուք, մառախուղ) տեղում է ձյուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում