Խոցված «Точка-У» հրթիռի բեկորներից զոհվել է առնվազն 16 մարդ

Խոցված «Точка-У» հրթիռի բեկորներից զոհվել է առնվազն 16 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակել է խոցված «Точка-У» հրթիռի բեկորներից զոհված մարդկանց թիվը։

«Ժամը 12․48-ը տվյալներով, զոհվել է 16 մարդ»,-հայտնում են նախարարությունից։

Նշենք, որ այսօր ԴԺՀ ՀՕՊ-ի կողմից խոցվել է ուկրաինական «Точка-У» հրթիռ, որն ընկել է փողոցի բանուկ հատվածում։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում