Ադրբեջանում նախագահի թեկնածուները ստիպված են գնել ընտրողների ստորագրությունները
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի թեկնածու, «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջն իր օգտին քաղաքացիներից ստորագրահավաքի ժամանակ հետաքրքիր վիճակում է հայտնվել: Օրուջը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ մարդիկ հրաժարվում են իրենց ստորագրությունը ցուցակներում դնել առանց վարձատրության, եւ դրա համար փող են պահանջում իր ներկայացուցիչներից:
«Երբեք նման բան չէր եղել, որ մարդիկ իրենց ստորագրության դիմաց բացահայտ կերպով փող պահանջեին մեր ներկայացուցիչներից: Նրանք մեզ ասում են, որ ստորագրահավաքի համար դուք փող եք ստացել, բարի եղեք մեզ էլ տալ», -նշել է նա: Ադրբեջանի նախագահի թեկնածուն ընդգծել է, որ փողով ստորագրահավաքը համատարած բնույթ է ձեռք բերել:
Haqqin.az-ի թղթակցին հայտնի է դարձել, որ թեկնածուների համար ստորագրահավաքը Ադրբեջանում ինքնատիպ բիզնեսի է վերածվել: Մարդիկ կան, որոնք հենց դրանով են զբաղված: Օրինակ’ 10 ստորագրությունն արժե 6 մանաթ: Դա նշանակում է, որ Ադրբեջանում նախագահի թեկնածուն 60 հազար ստորագրություն հավաքելու համար պետք է նվազագույնը ծախսի 6 հազար մանաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում