ՌԴ ՊՆ-ն խոստացել է ոչնչացնել Ուկրաինայում գտնվող բոլոր վարձկաններին

ՌԴ ՊՆ-ն խոստացել է ոչնչացնել Ուկրաինայում գտնվող բոլոր վարձկաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է շարունակել Ուկրաինայում գտնվող արտասահմանցի բոլոր վարձկանների ոչնչացումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ արևմտյան մի շարք երկրներ պետական մակարդակով աջակցում են իրենց այն քաղաքացիներին, որոնք վարձկանների կարգավիճակով Ուկրաինայում մասնակցում են ռուսական բանակի դեմ ռազմական գործողություններին ։

«Այդ քաղաքացիների զոհվելու պատասխանատվությունն ընկնում է իրենց երկրների իշխանությունների վրա»,-հայտարարել է Կոնաշենկովը։

Նա շեշտել է, որ վարձկանների գտնվելու վայրն Ուկրաինայում հայտնի է ռուսական զորքերին և նրանց շարունակելու են հասցնել ճշգրիտ հարվածներ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Ուկրաինայում որտեղ էլ նրանք գտնվեն, նրանց նկատմամբ ոչ մի գթասրտություն չի լինելու»,-հավելել է Կոնաշենկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում