Թշնամուն սպանելը մեղք չէ. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ
15/03/2022 14:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին մեղք չի համարում թշնամու մահ ցանկանալը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Էպիֆանին։
«Մենք չենք փնտրում նրանց մահը, ովքեր մեր հարևաններն են: Բայց քանի որ նրանք եկել են մեր տուն, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր հողը: Մեր զինվորները պաշտպանում են բոլոր ուկրաինացիներին: Պաշտպանել, սպանել թշնամուն մեղք չէ: Մենք պաշտպանում ենք, մենք չենք ձգտում ուրիշին, իսկ ով մեզ մոտ սրով է եկել, նա կմեռնի այդ սրից»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում