ՌԴ-ն պատժամիջոց է կիրառել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ

ՌԴ-ն պատժամիջոց է կիրառել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Ռուսաստանն անհատական պատժամիջոց է կիրառել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ԱՄՆ նախագահն ու մի շարք քաղաքական այլ գործիչներ, Ռուսաստանի կողմից ներառվել են «ստոպ-ցուցակ»-ում, որպես պատասխան Վաշինգտոնի կողմից կիրառվող աննախադեպ սանկցիաների Մոսկվայի հանդեպ։

«Այս քայլը անխուսափելի պատասխան ռեակցիան է ռուսաֆոբ քաղաքական կուրսի, որը տարվում է ԱՄՆ ղեկավարության կողմից։ Վարչակազմը ամերիկյան տիրապետությունը պահպանելու հուսահատ փորձերից մղված, կորցրել է ամբողջ պարկեշտությունը, ի հակադրություն ռուսական զսպվածության»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում