Կանադայի վարչապետին արգելվել է մուտք գործել Ռուսաստան
15/03/2022 22:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Կանադայի 313 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ցուցակում է հայտնվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրան, ինչպես նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին և ՊՆ ղեկավար Անիտ Անանդին արգելել են մուտք գործել Ռուսաստան։
«Ցուցակում են նաև Կանադայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասն ու պրոբանդերական ագրեսիվ տարրերը»,-նշված է ՌԴ ԱԳ հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում